Մարկոս
Գլուխներ
-
Գլուխ 1 — Հովհաննես Մկրտչի ծառայությունը։ Քրիստոսի մկրտությունը և փորձությունը։ Նա քարոզում է և կանչում Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Բժշկություններ է գործում
-
Գլուխ 2 — Քրիստոսը մի անդամալույծի է բժշկում։ Մեղավորներին ապաշխարության է կանչում։ Բացատրում և արդարացնում է Իր աշակերտների վարքը՝ ծոմապահության և շաբաթ օրվա վերաբերյալ
-
Գլուխ 3 — Քրիստոսը շաբաթ օրը բժշկություններ է գործում։ Ընտրում է տասներկու առաքյալներին, հերքում է դպիրների սուտ մեղադրանքները: Հայտնում է, թե ովքեր են Իր եղբայրները, քույրերը և մայրը:
-
Գլուխ 4 — Սերմնացանի, ծածուկ աճող սերմի և մանանեխի հատիկի առակները։ Քրիստոսը հանդարտեցնում է ծովի ալեկոծությունը։
-
Գլուխ 5 — Քրիստոսը բժշկում է լեգեոն ունեցող մարդուն և արյունահոսությամբ տառապող կնոջը, հարություն է տալիս Հայրոսի աղջկան։
-
Գլուխ 6 — Քրիստոսին իր հայրենի քաղաքի մարդիկ մերժում են։ Նա իր աշակերտներին իշխանություն է տալիս դևեր հանելու։ Նրան համարում են, որ Նա Հովհաննես Մկրտիչն է, որը հարություն է առել մեռելներից։ Հինգ հացի և երկու ձկան հրաշքը։ Քրիստոսը քայլում է լճի վրայով և բուժում է բազմաթիվ հիվանդների։
-
Գլուխ 7 — Քրիստոսը դատապարտում է փարիսեցիների կեղծավորությունը, քանզի նրանք ավանդույթներ պահելով անարգում են Աստծո պատվիրանները։ Բուժում է փյունիկ-ասորի կնոջ աղջկան, ինչպես նաև մի խուլ ու համր մարդու։
-
Գլուխ 8 — Քրիստոսը հրաշքով կերակրում է ժողովրդին։ Զգուշացնում է Իր աշակերտներին հեռու մնալ փարիսեցիների և հերոդեսականների խմորից։ Բացում է կույրի աչքերը։ Հայտնում է, որ Ինքն է Քրիստոսը, և որ պետք է չարչարվի ու հարություն առնի։ Հանդիմանում է Պետրոսին։ Հորդորում է աշակերտներին՝ Ավետարանի համար հալածվելիս համբերել։
-
Գլուխ 9 — Քրիստոսի պայծառակերպությունը։ Խոսում է Եղիայի գալու մասին։ Դիվահար տղայի բժշկությունը: Նախապես հայտնում է Իր մահն ու հարությունը։ Խոնարհության և գայթակղության մասին ուսուցումները։
-
Գլուխ 10 — Քրիստոսի վարդապետությունը ամուսնալուծության և երեխաների փրկության մասին։ Հարստության վտանգը։ Քրիստոսը նախապես հայտնում է Իր չարչարանքների, մահվան և հարության մասին։ Երկու աշակերտների փառասիրությունը։ Քրիստոսը բացում է կույր Բարտիմեոսի աչքերը։
-
Գլուխ 11 — Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Անպտուղ թզենու անիծումը։ Տաճարի մաքրումը։ Հավատի, աղոթքի և ներողամտության մասին ուսուցումը։ Քրիստոսի իշխանության հարցը։
-
Գլուխ 12 — Չար մշակների առակը։ Այգեպանների առակը։ Կայսրին տրվող հարկը։ Հարության մասին սադուկեցիների մոլորությունը։ Ամենամեծ պատվիրանը։ Դավիթը Մեսիային ընդունում է որպես իր Տեր։ Քրիստոսը ժողովրդին զգուշացնում է դպիրներից։ Երկու լումա տվող աղքատ այրին։
-
Գլուխ 13 — Քրիստոսը կանխավ իմացնում է տաճարի կործանումը։ Հալածանքներ, պատերազմներ։ Ավետարանի քարոզությունը։ Պատվիրում է արթուն լինել։
-
Գլուխ 14 — Քրիստոսը օծվում է մի կնոջ կողմից։ Զատկի ընթրիքից հետո հաստատում է հաղորդությունը։ Նախապես ասում է, որ Իր աշակերտները պիտի ցրվեն։ Հուդայի մատնությամբ Քրիստոսը բռնվում է պարտեզում և տարվում է ատյան։ Պետրոսի ուրացումը։
-
Գլուխ 15 — Քրիստոսի դեմ ներկայացված մեղադրանքը, Նրա դատապարտությունը, չարչարանքը, խաչելությունը, մահը և թաղումը։
-
Գլուխ 16 — Հիսուսի հարությունը, դարձյալ երևալը և համբարձումը։