🏠 Գլխավոր էջ

Ուղերձ ընթերցողին

Սիրելի՛ ընթերցող, շնորհակալ եմ, որ այցելել եք այս կայք։ «bibleinlight.com» առցանց հարթակի և նրա մեջ ընդգրկված աստվածաշնչյան համարների մեկ քլիքով (սեղմումով) մեկնաբանելու նպատակը Սուրբ Գրքի ընթերցումն առավել հասկանալի, դյուրըմբռնելի դարձնելն է։ Այդ կերպ ընթերցողին հնարավորություն է տրվում նաև մտորելու Աստծո խոսքի շուրջ և հենց այդ մտորման ընթացքում է, որ Աստված լուսավորում է մարդկանց սրտերը։ Ի սկզբանե նպատակ ունեի ամբողջ Աստվածաշունչը նման կերպ մատուցելու, բայց հասկացա, որ ժամանակային սահմանափակումների պատճառով ավելի ճիշտ կլինի այն ձեր դատին ներկայացնել յուրաքանչյուր գլխի պատրաստ լինելուց հետո։ Այս կերպ նաև ընթերցողների ակտիվությունն ու դիտողությունները կարող են որոշել Աստվածաշնչի ամբողջական տեսքին հասնելու ընթացքն ու արագությունը։ Արդեն ստեղծված գիրքը՝ Մատթեոսի Ավետարանը, կազմված է հիմնականում Մեթյու Հենրիի, Ջոն Գիլի և Ալբերտ Բարնսի աստվածաշնչյան մեկնությունների հիման վրա։ Դիտարկվել են նաև հայազգի հեղինակների՝ Մաղաքիա Օրմանյանի, Ներսես Լամբրոնացու և Հովհաննես Օձունեցու աստվածաբանական մոտեցումները և որոշ համարներ լուսավորվել են նաև նրանց մտքերով։ Աշխատանքի ընթացքում, որպես տեխնիկական ոլորտում գործունեություն ծավալող անձ, կիրառել եմ արհեստական բանականության գործիքներ և ավտոմատացման միջոցներ՝ նյութերի որոնումն ու մշակումը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Սիրելի՛ ընթերցող, մենք ապրում ենք ժամանակներում, երբ կրթությունը, գիտելիքը, դաստիարակությունը և մարդկային բարոյական արժեքները հաճախ նահանջում են, եթե մարդը չի ընտրում ճշմարիտ ճանապարհ։ Ճանապարհը, որի մեջ ձեր խոնարհ ծառան իր փոքրիկ աշխատանքով փորձում է դույզն ինչ լույս ներդնել, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից առաջնորդվող ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհն է։ Այս աշխատանքը նպատակ ունի նաև օգնել ընթերցողին գտնել այդ ճանապարհում իր համար պահված գանձերն ու օրհնությունները։ Սիրելի՛ ընթերցող, մաղթում եմ քեզ Աստծո լույսով լուսավորված ընթերցում։ Աստծո շնորհքն ու խաղաղությունը թող մշտապես լինեն քեզ հետ։ Ամեն։

Հեղինակ՝ Հրաչյա Աշոտի Ամիրջանյան