Սաղմոս 9 — Գոհություն Աստծո արդար դատաստանի համար
Երգողների գլխավորին։ «Որդու մահը » երգի եղանակով։ Դավթի սաղմոս։
⬅ Վերադառնալ
1
Ամբողջ սրտով գոհություն կհայտնեմ Քեզ Տեր և կպատմեմ Քո բոլոր սքանչելի գործերը։
2
Քեզանով կուրախանամ և կցնծամ, սաղմոս կերգեմ Քո անվանը, ո՛վ Բարձրյալ։
3
Երբ իմ թշնամիները ետ դարձան, նրանք սայթաքեցին և կործանվեցին Քո ներկայության առաջ։
4
Որովհետև Դու պաշտպանեցիր իմ իրավունքն ու դատը և արդար Դատավորի պես նստեցիր գահի վրա։
5
Դու հանդիմանեցիր ազգերին, կործանեցիր ամբարիշտին և նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։
6
Թշնամիները վերջացան բոլորովին, դարձան հավիտենական ավերակներ և Դու կործանեցիր նրանց քաղաքները, և նրանց հիշատակն իսկ կորավ։
7
Բայց Տերը հավիտյան է թագավորում։ Նա Իր աթոռը պատրաստել է դատաստանի համար։
8
Նա աշխարհը արդարությամբ կդատի և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։
9
Տերն ապաստան կլինի խեղճի համար, ապավեն՝ նեղության ժամանակներում։
10
Քո անունը ճանաչողները Քեզ կապավինեն, որովհետև Դու չես լքում Քեզ փնտրողներին, ո՛վ Տեր։
11
Սաղմոս երգեցե՛ք Սիոնում բնակվող Տիրոջը և ժողովուրդների մեջ պատմեցե՛ք Նրա գործերը։
12
Որովհետև արյան վրեժխնդիրը հիշում է նրանց և չի մոռանում խեղճերի աղաղակը։
13
Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, տե՛ս իմ նեղությունը որ իմ ատողներից է, Դու, որ մահվան դռներից բարձրացնում ես ինձ,
14
որպեսզի պատմեմ Քո ամբողջ գովքը Սիոնի դստեր դռներում և ցնծամ Քո փրկությամբ։
15
Հեթանոսները ընկան այն փոսի մեջ, որ իրենք էին փորել, և նրանց ոտքը բռնվեց այն ցանցում, որ իրենք էին թաքցրել։
16
Տերը հայտնի դարձավ, Նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։
17
Ամբարիշտները պիտի ետ դառնան դժողք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։
18
Որովհետև չքավորն հավիտյան չի մոռացվի և խեղճերի հույսը հավիտյան չի կորչի։
19
Վե՛ր կաց, Տե՛ր, թող մարդը չզորանա։ Թող հեթանոսները դատվեն Քո առաջ։
20
Վախ դիր նրանց մեջ, ո՛վ Տեր, թող հեթանոսները իմանան, որ իրենք միայն մարդիկ են։