HY
EN
RU
Գլխավոր
☆
Պահվածներ
Կիսվել
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվել
Որոնել
HY
EN
RU
Որոնել
Գլխավոր
Մեր մասին
Ուղերձ ընթերցողին
Օգտագործման կանոններ
Կապ
Կիսվել
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվել
Պահված համարներ
Սաղմոս 16 — Վստահության աղոթք
Դավթի երգ։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Պահպանի՛ր ինձ, ո՛վ Աստված, որովհետև Քեզ եմ ապավինում։
2
Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը, Քեզանից դուրս բարիք չունեմ»։
3
Երկրի վրա եղող սրբերը և ազնիվները իմ ամբողջ հաճությունն են։
4
Կշատանան նրանց ցավերը, ովքեր ուրիշ աստծու հետևից են շտապում։ Նրանց արյան ընծաները չեմ մատուցի և նրանց անունները չեմ վերցնի իմ շուրթերիս վրա։
5
Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. Դու հաստատ ես պահում իմ բաժինը։
6
Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ:
7
Կօրհնեմ Տիրոջը, Ով խրատում է ինձ։ Գիշերներն էլ իմ ներսը սովորեցնում է ինձ։
8
Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև Նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։
9
Դրա համար իմ սիրտն ուրախացավ և իմ անձը ցնծաց։ Իմ մարմինն էլ ապահովության մեջ կբնակվի։
10
Որովհետև Դու իմ անձը գերեզմանում չես թողնի և Քո Սրբին ապականություն տեսնել չես տա։
11
Դու ինձ ցույց կտաս կյանքի ճանապարհը։ Քո ներկայության մեջ ուրախության լիություն կա, Քո աջ կողմը՝ քաղցրություններ հավիտյան։