Սաղմոս 12 — Աղոթք օգնության համար
Երգողների գլխավորին։ Ութլարանի նվագարանով:։ Դավթի սաղմոս։
⬅ Վերադառնալ
1
Փրկի՛ր, Տե՛ր, որովհետև բարեպաշտը վերացավ, և հավատարիմները պակասեցին մարդկանց որդիների միջից։
2
Յուրաքանչյուրը սուտ է խոսում իր ընկերոջ հետ։ Շողոքորթ շուրթերով և երկդիմի սրտով են խոսում։
3
Թող Տերը կտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները։
4
Նրանք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են։ Ո՞վ է մեզ վրա տիրողը»։
5
«Աղքատների կեղեքման և կարիքավորների հառաչանքի պատճառով հիմա վեր կկենամ,— ասում է Տերը,— ապահովության մեջ կդնեմ նրան, ով փափագում է»։
6
Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես արծաթը՝ հողի բովի մեջ զտված և յոթ անգամ մաքրված։
7
Դու, Տե՛ր, կպահես նրանց և այս սերնդից հավիտյան կպահպանես նրանց։
8
Ամբարիշտները շրջում են ամեն կողմ, երբ մարդկանց որդիների մեջ բարձրանում են անարգները։