🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Սաղմոս 3 — Առավոտյան աղոթք օգնության համար

Դավթի սաղմոսը, երբ փաղչում էր իր որդու՝ Աբիսողոմի առջևից:
⬅ Վերադառնալ
1 Տե՛ր, որքա՜ն շատացան իմ թշնամիները, շատերն իմ դեմ ելան։ 2 Շատերն իմ մասին ասում էին. «Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։ 3 Բայց դու, ո՜վ Տեր, իմ ապավենն ես, Իմ փառքն ես և գլուխս բարձր պահողը։ 4 Իմ ձայնով Տիրոջն աղաղակեցի և Նա պատասխանեց ինձ Իր սուրբ լեռից։ 5 Ես պառկեցի ու քնեցի և արթնացա, որովհետև Տերն է ինձ պահում։ 6 Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պառկել են իմ չորս կողմը։ 7 Վե՛ր կաց, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, որովհետև Դու հարվածում ես իմ բոլոր թշնամիների ծնոտին և փշրում ես ամբարիշտների ատամները։ 8 Փրկությունը Տիրոջից է։ Քո օրհնությունը թող լինի Քո ժողովրդի վրա։