Գլխավոր Պահվածներ

Սաղմոս 15 — Ի՞նչ է պահանջում Տերը

Դավթի սաղմոս։
⬅ Վերադառնալ
1 Տե՛ր, ո՞վ կկենա Քո խորանում. և ո՞վ կբնակվի Քո սուրբ լեռան վրա։ 2 Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և իր սրտում ճշմարտություն է խոսում։ 3 Նա, ով իր լեզվով չի զրպարտում, իր ընկերոջը չարիք չի անում և իր մերձավորի վրա նախատինք չի տարածում։ 4 Նա, ում աչքում անարգված է չարագործը ու պատվում է Տիրոջից երկյուղողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում։ 5 Նա իր արծաթը տոկոսով չի տալիս և անմեղի դեմ կաշառք չի ընդունում։ Այս բաներն անողը հավիտյան չի սասանվի։