Սաղմոս 4 — Երեկոյան աղոթք օգնության համար
Երգողների գլխավորին: Նիկինոթով: Դավթի սաղմոս:
⬅ Վերադառնալ
1
Երբ կանչեմ, պատասխանի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված։ Նեղության մեջ ինձ ազատեցիր։ Ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը։
2
Մարդկանց որդինե՛ր, մինչև ե՞րբ պիտի իմ փառքն ամոթ դարձնեք, ունայնություն սիրեք և սուտ որոնեք։
3
Իմացե՛ք, որ Տերը Իր համար առանձնացրել է բարեպաշտին։ Տերը կլսի, երբ կանչեմ Նրան։
4
Բարկանալիս մի՛ մեղանչեք։ Խորհեցե՛ք ձեր սրտերում ձեր անկողիններում և լռե՛ք։
5
Արդարության զոհեր մատուցե՛ք և Տիրոջն ապավինե՛ք։
6
Շատերն ասում են. «Բարին ո՞վ ցույց կտա մեզ»։ Բարձրացրո՛ւ մեզ վրա Քո երեսի լույսը, ո՛վ Տեր։
7
Դու իմ սրտում ավելի մեծ ուրախություն դրեցիր, քան նրանց՝ իրենց ցորենի ու գինու առատության ժամանակ։
8
Խաղաղությամբ կպառկեմ և իսկույն կքնեմ, որովհետև Դու ես միայն ո՛վ Տեր, ինձ ապահովության մեջ բնակեցնում։