HY
EN
RU
🏠 Գլխավոր էջ
☆
Պահված համարներ
Կիսվել
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվել
Որոնել
HY
EN
RU
Որոնել
Գլխավոր
Մեր մասին
Ուղերձ ընթերցողին
Օգտագործման կանոններ
Կապ
Կիսվել
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվել
Պահված համարներ
Սաղմոս 2 — Աստծո ընտրած թագավորը
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Հեթանոսներն ինչո՞ւ խռովվեցին, Եվ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին:
2
Երկրի թագավորները վեր կացան և իշխանները միասին խորհուրդ արեցին Տիրոջ ու Նրա Օծյալի դեմ՝ ասելով.
3
«Կտրենք նրանց կապանքները և մեզնից թոթափե՛նք նրանց լուծը»։
4
Բայց երկնքում բնակվողը ծիծաղելու է նրանց վրա, Տերն արհամարհելու է նրանց։
5
Այն ժամանակ Իր բարկությամբ կխոսի նրանց հետ և Իր զայրույթով կխռովեցնի նրանց՝ ասելով.
6
«Բայց Ես Իմ Թագավորին հաստատեցի Իմ սուրբ Սիոն լեռան վրա»։
7
Ես կհայտարարեմ Տիրոջ հրամանը։ Նա ասաց Ինձ. «Դու Իմ Որդին ես, Ես այսօր ծնեցի Քեզ։
8
Խնդրի՛ր Ինձնից և հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ ու երկրի ծայրերը՝ Քեզ ունեցվածք։
9
Դու նրանց երկաթե գավազանով կհովվես և բրուտի անոթի պես կփշրես նրանց»։
10
Արդ, ո՛վ թագավորներ, իմաստնացեք. խրատվեցե՛ք, ո՛վ երկրի դատավորներ։
11
Երկյուղով ծառայե՛ք Տիրոջը Եվ դողալով ցնծացե՛ք Նրա առաջ:
12
Համբուրե՛ք Որդուն, որպեսզի Նա չբարկանա և դուք ճանապարհին չկորչեք, որովհետև շուտով կարող է բորբոքվել Նրա բարկությունը։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր ապավինում են Նրան։