HY
EN
RU
Գլխավոր
☆
Պահվածներ
Կիսվել
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվել
Որոնել
HY
EN
RU
Որոնել
Գլխավոր
Մեր մասին
Ուղերձ ընթերցողին
Օգտագործման կանոններ
Կապ
Կիսվել
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվել
Պահված համարներ
Սաղմոս 11 — Վստահություն Տիրոջ հանդեպ
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Տիրոջն եմ ապավինում։ Ինչպե՞ս եք ասում իմ անձին. «Թռչնի պես փախի՛ր քո սարերը»։
2
Որովհետև ահա ամբարիշտները լարում են աղեղը, իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որպեսզի խավարի մեջ արձակեն սրտով ուղիղների վրա։
3
Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ կարող է անել։
4
Տերն Իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը երկնքում է։ Նրա աչքերը տեսնում են, Նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։
5
Տերը քննում է արդարին, իսկ ամբարիշտին և բռնություն սիրողին Նրա անձն ատում է։
6
Նա ամբարիշտների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա և այրող քամի կլինի նրանց բաժակի բաժինը։
7
Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում։ Ուղիղները կտեսնեն Նրա երեսը։