Եվ շատ անգամ ոգին կրակի և ջրի մեջ է գցել նրան, որ կործանի։ Արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։
Հոր խոսքում նկատելի է թե՛ ցավի խորությունը, թե՛ հավատի թուլությունը։ Նա նկարագրում է, թե ինչպես է չար ոգին փորձում ոչ միայն տանջել, այլ նաև կործանել տղային։ Կրակն ու ջուրը այստեղ դառնում են մահվան գործիքներ։ Չարի նպատակը կործանումն է, որովհետև նա ի սկզբանե մարդասպան է։ Սակայն հոր խնդրանքի մեջ կա թուլացած արտահայտություն՝ «արդ եթե կարող ես»։ Սա Քրիստոսի զորության հանդեպ բացահայտ կասկած չէ, այլ մարդու հուսահատությունից ծնված վարանում։ Նա այնքան երկար է տառապել և այնքան անգամներ է հիասթափվել, որ նույնիսկ օգնություն խնդրելիս նրա հավատքը միախառնվում է կասկածի հետ։ Բայց կարևորն այն է, որ այդ վիճակով իսկ նա գալիս է դեպի Քրիստոսը և չի հեռանում Նրանից։