🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Մարկոս 8:22

Եկան Բեթսայիդա։ Հիսուսի մոտ բերեցին մի կույրի ու աղաչեցին, որ դիպչի նրան։

Այս համարը ներկայացնում է ևս մեկ բուժման հրաշքի սկիզբ, բայց առանձնահատուկ նրբությամբ։ Այստեղ կարևոր է ոչ միայն կույրի վիճակը, այլ նաև նրան բերողների հավատքն ու հոգատարությունը։ Նրանք չեն կարողանում ինքնուրույն բացել նրա աչքերը, բայց գիտեն Ում մոտ պիտի բերեն նրան։ Սա գեղեցիկ պատկեր է բարեխոսող սիրո մասին․ մարդը հաճախ չի կարող փոխել իր մերձավորի վիճակը, բայց կարող է նրան բերել Քրիստոսի մոտ։ Նրանց խնդրանքը՝ «որ դիպչի նրան», ցույց է տալիս վստահություն, որ նույնիսկ Տիրոջ հպումը բավարար է վերականգնման համար։ Բեթսայիդան նաև այն վայրերից էր, որտեղ շատ հրաշքներ էր եղել, սակայն քիչ ապաշխարություն էր գտնվել և այս ամենի ֆոնին կույրի բժշկությունը դառնում է ավելի խորհրդանշական․ այնտեղ, ուր հոգևոր կուրություն կար, Քրիստոսը տալիս է տեսանելի բժշկություն որպես Իր զորության կենդանի վկայություն ։ Այս համարը հիշեցնում է, որ երբ մարդն անկարող է գալ Տիրոջ մոտ, ուրիշների հավատքն ու սերն էլ կարող են նրան հասցնել Նրա հետ հանդիպմանը։
⬅ Վերադառնալ