Հիսուսն իմացավ նրանց մտածումը և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր սրտում խորհում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում. Ձեր սիրտն այդքան ընդարմացա՞ծ է։
Քրիստոսի հարցերը այստեղ հանդիմանություն են, բայց սիրով տրված հանդիմանություն։ Նա չի դատապարտում աշակերտներին որպես օտարների, այլ ուղղում է նրանց որպես Իր մոտ եղողների։ «Դեռ չե՞ք հասկանում» խոսքը ցույց է տալիս, որ նրանք արդեն բավական հիմք ունեին հասկանալու համար, որովհետև տեսել էին Նրա գործերը։ Խնդիրը գիտելիքի բացակայությունը չէր, այլ սրտի կարծրությունը։ «Ձեր սիրտն այդքան ընդարմացա՞ծ է» արտահայտությունը շատ խորն է․ մարդը կարող է մոտ լինել Քրիստոսին արտաքինապես և դեռ պահել ներսում մի դանդաղություն, որը թույլ չի տալիս լիովին հավատալ։ Սրտի կարծրությունը միշտ չէ, որ նշանակում է մարդը բացահայտ դեմ է Աստծուն․ այն հաճախ արտահայտվում է անվստահությամբ, երբ մարդը ճանաչում է Աստծուն, բայց փորձության պահին կրկին վախենում և մարդկայնորեն է մտածում։ Այս համարը մեզ կանչում է ինքնաքննության․մենք էլ շատ անգամ լսում ենք, տեսնում ենք և նույնիսկ ընդունում ենք Աստծո գործերը, բայց նոր փորձության մեջ նորից ունենում ենք անհավատության դրսևորումենր։ Քրիստոսը ուզում է ոչ միայն լսելը, այլ նաև սրտի փափկությունը, որպեսզի ճշմարտությունը ներսում արմատավորվի։