Աշակերտները ելան ու քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։
Աշակերտների քարոզչության հիմնական բովանդակությունը ապաշխարության կոչն էր։ Սա նույն պատգամն էր, որը հնչել էր Հովհաննես Մկրտչի (Մարկոս 1:4) և հետո Քրիստոսի (Մարկոս 1:15) ծառայության մեջ։ Աստծո արքայության մուտքը սկսվում է սրտի դարձից և առանց ապաշխարության մարդը չի կարող ճշմարիտ կերպով ընդունել Ավետարանը, որովհետև չի գիտակցում իր մեղքը և Աստծո կարիքը։ Աշակերտները մարդկանց չեն դիմում հաճելի խոսքերով, այլ կանչում են նրանց ապաշխարության՝ թողնելու մեղքը և փոխելու իրենց ընթացքը։ Այսպիսով երևում է, որ Ավետարանի քարոզչությունը միշտ ունի հստակ պահանջ․ այն ոչ միայն խոստում է, այլ նաև կոչ՝ մարդու կյանքը Աստծո կամքին համապատասխանեցնելու։