🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Մարկոս 4:22

Արդ, ծածուկ բան չկա, որ չբացահայտվի, և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա։

Այս խոսքը համընդհանուր ճշմարտություն է արտահայտում Աստծո արքայության վերաբերյալ․ այն, ինչ հիմա գուցե ծածուկ է թվում, ժամանակի ընթացքում անպայման բացահայտվելու է։ Քրիստոսի անձը, Նրա արքայությունը և Նրա խոսքի զորությունը սկզբում կարող էին թաքնված կամ անհասկանալի թվալ, սակայն Աստծո նպատակն է դրանք ի վերջո բացահայտել ամբողջությամբ: Բացի այդ Աստված Իր իմաստությամբ որոշ բաներ բացահայտում է յուր ժամանակին, որպեսզի դրանք ճիշտ պահին հասկանալի դառնան և չվնասվեն կամ չխեղաթյուրվեն չարի ազդեցությամբ․ այս սկզբունքը վերաբերվում է ինչպես Աստծո փրկության ծրագրին, այնպես էլ մարդու ներքին կյանքին։ Միևնույն ժամանակ սա զգուշացում է մարդու համար․ այն, ինչ մարդը փորձում է թաքցնել, Աստծո առաջ չի կարող մնալ ծածուկ։ Բայց երբ գալիս է Նրա սահմանած ժամանակը, ճշմարտությունը անպայման դուրս է գալիս լույսի մեջ։ Այդ պատճառով խելամիտ է ապրել արդեն իսկ լույսի մեջ, որովհետև անառարկելիորեն լույսը հաղթելու է խավարին։
⬅ Վերադառնալ