Մատթեոս 6:26
Նայեք երկնքի թռչուններին. նրանք ոչ սերմանում են, ոչ հնձում, ոչ էլ ամբարների մեջ են ժողովում, բայց ձեր Երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։
Այստեղ Հիսուսը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված հոգ տանում իր ստեղծած բոլոր արարածների մասին, տվյալ դեպքում թռչունների։ Թռչունները չեն սերմանում, չեն հնձում և չեն հավաքում սնունդը ամբարներում, բայց, այնուամենայնիվ, նրանք ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է ապրելու համար, քանի որ Աստված է նրանց կերակրում։ Հիսուսը այս օրինակով ցանկանում է ասել, որ եթե Աստված այդքան հոգատար է թռչունների նկատմամբ, որոնք փոքր ու անցողիկ արարածներ են, ապա որքան ավելի շատ է Նա հոգ տանում մարդկանց մասին, ովքեր շատ ավելի արժեքավոր են Նրա աչքում: Հետևաբար, մարդկանց պետք չէ պերմանենտ անհանգստանալ իրենց նյութական կարիքների համար՝ ուտելիքի, խմելիքի, հագուստի, քանի որ Աստված գիտի դրանց մասին և կապահովի դրանք։ Այսինքն, եթե մարդ կենտրոնացած է Աստծո վրա, այդ դեպքում Աստված կհոգա նրա կարիքները, իսկ եթե մարդու միտքը զբաղված և կենտրոնացած է նյութական արժքների վրա, այդժամ մարդ ինքն է կամովին կտրվում Աստծուց: