Մատթեոս 4:6
Եվ ասաց Նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11ա, 12)»
Սատանան փորձում է Հիսուսին գայթակղել՝ աղավաղելով Սուրբ Գրքի խոսքը․ նա մեջբերում է Սաղմոս. 90(91).11ա, 12 համարը՝ բայց խեղաթյուրված իմաստով՝ հրահրելով Հիսուսին ապացուցել Իր աստվածայնությունը ուժի և ցուցադրական հրաշքի միջոցով։ Սակայն այս մեջբերումը կտրում է խոսքը իր համատեքստից, քանի որ Սաղմոսը խոսում է Աստծո պաշտպանության մասին նրանց համար, ովքեր հնազանդությամբ քայլում են Նրա ճանապարհներով, ոչ թե նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում փորձելու Աստծուն։ Ցուցադրական, կամ Աստծուն փորձելու նպատակով վտանգի ենթարկվելը արդեն իսկ դուրս է Աստծո ճանապարհից: Այս փորձությունը նպատակ ունի վարկաբեկելու հավատքի էությունը՝ դարձնելով այն ինքնահաստատման միջոց։ Սակայն այդ պահին Հիսուսի լռությունը և հաջորդ համարում պատասխանը ցույց են տալիս, որ իսկական վստահությունը Աստծո վրա չի պահանջում ապացույցներ, այլ հիմնվում է հնազանդության և հավատարմության վրա։