Մատթեոս 27:32

Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։

Այս համարը պատմում է մի դրվագ, որում մարդկային պատմության պատահական թվացող դիպվածը վերածվում է աստվածային խորհրդի։ Կյուրենացի Սիմոնը, որը գալիս էր դաշտից (Մարկ. 15:21), հանկարծ դառնում է այն մարդը, որին հարկադրում են կրել Հիսուսի խաչը։ Թեև սկզբում դա հարկադրանք էր, սակայն դարձավ շնորհ՝ մասնակցելու Փրկչի տառապանքին։ Սիմոնը խորհրդանշում է յուրաքանչյուր հավատացյալին, որ կոչված է կրել իր խաչը Հիսուսի հետ (Ղուկ. 9:23)․ մարդը չի ընտրում խաչը, բայց երբ վերցնում է սիրով, այն դառնում է փրկության ուղի։ Այս դրվագը ցույց է տալիս, որ աստվածային նախախնամությունը գործում է նույնիսկ հարկադրանքի մեջ՝ դարձնելով այն օրհնության միջոց։ Սա նաև խորհրդանշում է այն, որ մարդը գուցե կարող է մասնակից լինել խաչը կրելուն, բայց ոչ խաչվելուն: խաչը կրելը մարդկային մասնակցություն է, իսկ խաչվելը՝ միայն Քրիստոսինն է, Ում միջոցով և եկավ փրկություն:
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ