Մատթեոս 26:53

Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ այստեղ այս պահին ինձ համար հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր։

Այս խոսքում Քրիստոսը բացահայտում է Իր աստվածային զորությունը և միաժամանակ Իր կամավոր հնազանդությունը։ Նա ցույց է տալիս, որ եթե ցանկանար, կարող էր մեկ ակնթարթում դիմել Հորը, որ Նա ուղարկի երկնային զորքեր Իր պաշտպանության համար։ «Տասներկու գունդ հրեշտակներ» արտահայտությունն (հին ժամանակներում գունդը մոտ վեց հազար զինվոր էր) ընդգծում է անսահման զորության պատկերն՝ ի հակադրություն այն մի քանի զինված մարդկանց, որոնք եկել էին Նրան բռնելու։ Բայց Հիսուսը գիտակցաբար չի օգտվում այդ զորությունից, որովհետև Իր առաքելությունը մահից փրկվելը չի, այլ՝ փրկել մարդկությունը մահվանից։ Նա լիովին տիրապետում է իրավիճակին, բայց ընտրում է խոնարհության և զոհաբերության ճանապարհը։ Այդպիսով Տերը ցույց է տալիս Իր հետևորդներին, որ հավատքը առաջին հերթին պահանջում է կամավոր հնազանդություն Աստծո կամքին, որովհետև իրական հաղթանակը ոչ թե ուժի կիրառման մեջ է, այլ՝ Աստծո կամքին ենթարկվելու։ Այս խոսքն ընդգծում է նաև, որ Աստծո ծրագիրը մեր կյանքի համար միշտ ավելի լայն, խոր ու ամբողջական է, քան պատկերացումը, որը մենք ունենք այդ ծրագրի մասին։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ