Մատթեոս 23:29
Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ դպիրներ և փարիսեցիներ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում:
Հիսուսը այս խոսքում մատնանշում է փարիսեցիների կեղծ բարեպաշտության հերթական դրսևորումը՝ նրանց վերաբերմունքը մարգարեների հանդեպ։ Նրանք կառուցում և զարդարում էին մարգարեների ու արդարների գերեզմանները՝ իբր հարգանքի նշան, բայց իրականում այդ արարքը չէր բխում սիրուց կամ հնազանդությունից Աստծուն, այլ ինքնարդարության և ցուցադրականության մղումից։ Իրականում ինչպես կտեսնենք Հիսուսի խոսքից, նրանք իրենց վարքով նույնանում էին այն մարդկանց հետ, ովքեր սպանել էին մարգարեներին, բացի դրանից նրանք մերժում էին Քրիստոսին, որը նույնպես այդ նմանության մասին է վկայում։