Մատթեոս 23:24

Կո´ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս:

Հիսուսը այստեղ օգտագործում է պատկերավոր խոսք՝ բացահայտելու փարիսեցիների կեղծ հավատքի անհեթեթությունը։ Մժեղը փոքր ու աննշան միջատ էր, որին ըստ օրենքի արգելվում էր ուտել և փարիսեցիները նույնիսկ գինին քամում էին առանձնացնելով մժեղից, որ պատահմամբ մի մժեղ չընկնի գինու մեջ ու չխախտեն օրենքը, կամ եթե մեկնաբանենք այլաբանորեն, փարիսեցիները ուշադրություն էին դարձնում օրենքի հետ կապ ունեցող մանրուքներին ։ Մյուս կողմից, նրանք «ուղտը կուլ էին տալիս»՝ այսինքն՝ անտեսում էին օրենքի ամենածանր և հիմնական պատվիրանները։ Այս արտահայտությունը խորհրդանշում է կեղծ հավատքի անհամաչափությունը․ նրանք խիստ էին մանրուքներում, բայց անտարբեր՝ մեծ մեղքերի հանդեպ։ Հիսուսը նրանց «կույր առաջնորդներ» է կոչում, որովհետև նրանք չէին տեսնում տարբերությունը՝ կարևորի և աննշանի միջև և նաև վատն այն է, որ նրանք մարդկանց ևս առաջնորդում էին նույն մոլորությամբ։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ