Մատթեոս 22:18

Եվ Հիսուսը, նրանց խորամանկ մտադրությունն իմանալով, ասաց․ «ինչո՞ւ եք փորձում ինձ, կեղծավորնե՛ր։

Հիսուսն, իմանալով փարիսեցիների և հերովդեսականների մտադրությունը, բարձրաձաայն բացահայտեց նրանց սրտի խորքը։ Նրանք չէին եկել ճշմարտությունը հասկանալու, այլ՝ փորձելու Նրան դավադիր հարցով։ Հիսուսի խոսքը՝ «Ինչո՞ւ եք փորձում ինձ», ցույց է տալիս Նրա աստվածային ամենագիտությունը և հոգևոր զգաստությունը․ ոչ ոք չէր կարող Նրան խաբել։ Նրանց կոչելով «կեղծաւորներ»՝ Նա բացահայտում է մարդկային երկերեսանիության բնույթը․ Այս մարդիկ արտաքնապես ձևացնում էին հավատք և բարեպաշտություն, բայց ներսևանց առաջնորդվում էին շահով ու չար մտադրությամբ։ Այս համարը հիշեցնում է, որ Աստծո առաջ ոչ միայն խոսքերն են քննվում, այլև միտքը և որ Աստծուն փորձելը հավասար է Նրան չվստահելուն։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ