Մատթեոս 21:33
Լսեցեք մի ուրիշ առակ․ մի տանուտեր մարդ կար, որ այգի տնկեց, նորան ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց։ Ապա այն հանձնեց մշակներին և օտար երկիր գնաց։
Այս առակը նկարագրում է Աստծո և Նրա ժողովրդի հարաբերությունը։ Տանուտերը խորհրդանշում է Աստծուն, այգին՝ Աստծո արքայությունը կամ Իսրայելի ժողովրդին ում Տերը տնկեց և պատեց օրենքով, իսկ մշակները՝ կրոնական առաջնորդներին, որոնց Աստված վստահեց Իր հոգևոր գործը։ Ցանկապատը խորհրդանշում է օրենքը, որով սահմաանված է Աստծո ժողովրդի պաշտպանությունն ու սահմանները, հնձանը (այգիներում շինված հասարակ տնակ՝ այգեպանի համար) խորհրդանշում է զոհաբերության տեղը՝ որպես փրկության խորհրդանիշ, իսկ աշտարակը՝ մարգարեական հսկողությունը և հոգևոր պաշտպանությունը։ Տանուտերը հեռանալով, ցույց է տալիս Աստծո վստահությունը մարդուն՝ տալով նրան ազատություն ծառայելու։ Սակայն ինչպես կտեսնենք հաջորդիվ այս առակը ցուցանում է այն անփութությունը և անարդարությունը, որով մարդիկ վերաբերվեցին Աստծո շնորհին։ Հիսուսն այս կերպ նախապատրաստում է լսողներին հասկանալու, որ Իսրայելի առաջնորդները չպահպանեցին իրենց վստահված այգին և շուտով այն կվերցվի և կտրվի ուրիշներին: