Մատթեոս 21:19

Եվ ճանապարհի վրա մի թզենու տեսնելով՝ մոտեցավ, բայց նրա վրա ոչինչ չգտավ, բացի տերևներից։ Եվ ասաց թզենուն. «Թող քեզնից հավիտյան պտուղ չլինի», և թզենին իսկույն չորացավ։

Հիսուսը, տեսնելով տերևներով լի, բայց պտուղ չունեցող թզենին, օգտագործում է այն որպես իսրայելի ժողովրդի հոգևոր վիճակի կենդանի խորհրդանիշ ՝ արտաքին ձևով գեղեցիկ, սակայն առանց հավատքի պտուղների։ Նրա խոսքը՝ «հավիտյան քեզնից պտուղ չլինի», արտահայտում է աստվածային դատաստանը՝ ուղղված ոչ թե ծառին, այլ այն հավատքի ձևին, որն ունի տեսք, բայց ոչ բովանդակություն։ Թզենու չորանալը անմիջապես ցույց է տալիս Քրիստոսի խոսքի զորությունը և միաժամանակ ծառայում է որպես զգուշացում բոլոր դարերի հավատացյալներին․ միայն արտաքին բարեպաշտությունը առանց ներսի հավատքի և արդարության դատապարտված է անպտղության։ Այս դրվագը նաև մարգարեական նշանակություն ունի՝ ցույց տալով, որ Հին Ուխտի ժամանակն ավարտվում է և նոր հավատքով արդարացված ժողովուրդն է կոչված Աստծուն պտուղ բերող։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ