Մատթեոս 19:13
Այդ ժամանակ երեխաներ բերեցին Նրա մոտ, որպեսզի Նա ձեռքը դնի նրանց վրա և աղոթի։ Իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց:
Երբ մարդիկ երեխաներին բերում էին Հիսուսի մոտ որպեսզի ստանան Նրանից օրհնություն, աշակերտները փորձում են նրանց հետ պահել, կարծելով թե երեխաները կարևորություն չունեն Հիսուսի ծառայության գործում: Սակայն այս պահվածքը բացահայտում է նրանց թերի ըմբռնումը թե՛ Հիսուսի բնավորության և թե՛ Նրա թագավորության արժեքների մասին, քանի որ Հիսուս Քրիստոսը հատկապես «փոքրերին» է բարձրացնում և Նա չեր մերժում ոչ մի մարդու՝ անկախ տարիքից, դիրքից, կարևորությունից։