Մատթեոս 16:10

ոչ էլ այն յոթ հացը չորս հազար մարդու համար, և թե քանի՞ զամբյուղ վերցրիք:

Հիսուսը՝ իմանալով աշակերտների ներքին երկմտությունն ու նյութական մտահոգությունը, հանդիմանում է նրանց թերահավատության համար՝ հիշեցնելով նախորդ հրաշքները, երբ հացը բազմապատկվեց և բազմությունը կշտացավ, իսկ հետո նույնիսկ զամբյուղներով մնացորդ հավաքվեց։ Նա հստակ ցույց է տալիս, որ իրական խնդիրը հաց չունենալը չէ, այլ՝ հավատքի պակասը և հոգևոր հիշողության թուլությունը։ Աշակերտները, ականատես լինելով այդ ամենին, դեռ լիովին չէին ըմբռնել թե ում են հետևում և ինչ զորություն է իրենց հետ։ Սա նաև կոչ է յորաքանչյուրիս դուրս գալ նյութական մտածողությունից, մեր հայացքները ուղղենք Աստծուն և հետևաբար խորհենք հոգևոր կերպով։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ