Մատթեոս 14:5
Եվ նա ուզում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև ժողովուրդը Հովհաննեսին որպես մարգարե էր ընդունում:
Այս և նախորդ երկու համարում նկարագրվում է մի գրգռված, մեղքով տարված ու երկմտող իշխանավորի հոգեվիճակ՝ ճշմարտության հանդեպ։ Հերովդեսը ամուսնացել էր իր կենդանի եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի հետ։ Հովհաննես Մկրտիչը՝ մարգարեական ուղիղ խոսքով, չէր լռում այս բացահայտ անօրինության առջև։ Նա հստակ ասում էր․ «Արժան չէ քեզ, որ նրան ունենաս»։ Հերովդեսը, չցանկանալով զղջալ կամ թողնել իր մեղքը, բանտարկում է մարգարեին։ Սակայն նրա խղճի մեջ չկար խաղաղություն։ Նա ուզում է Հովհաննեսին սպանել, բայց չի համարձակվում։ Ժողովուրդը ճանաչում է Հովհաննեսին որպես մարգարե և Հերովդեսը՝ որպես ժողովրդից կախված իշխան, վախենում է ընդվզումից։ Այս հատվածը ցույց է տալիս, թե ինչպես է մեղքը բերում ներսից խռովք և երկփեղկվածություն։ Հերովդեսը ճշմարտությունը տեսնում է, բայց մեղքը նրան բերում է ճնշման, իսկ վախը՝ բացարձակ թուլության։ Նա կառավարում էր, բայց միևնույն ժամանակ գերի էր իր ցանկություններին, վախերին և մեղքի բեռին։ Հովհաննեսը այս պատմության մեջ խորհրդանիշն է մարդու, ով չի լռում ասելով ճշմարտությունը թեկուզև առկա վտանգի պարագայում։ Նրա ճշմարտախոսությունը հանգեցնում է բանտարկության, իսկ հետագայում՝ նահատակության։ Սա նաև ցույց է տալիս, որ Աստծո ճշմարտությունը մշտապես մնում է հաստատուն, որքան էլ մարդիկ դրան հակադրվեն։