Մատթեոս 12:33

Եթե ծառը բարի անեք, նրա պտուղն էլ բարի կլինի, եթե ծառը չար անեք, նրա պտուղն էլ չար կլինի. որովհետև ծառը պտղից է ճանաչվում:

Այս խոսքում Հիսուսը օգտագործում է ծառի և նրա պտղի մասին պատկերավոր օրինակ՝ բացատրելու մարդու ներքին էության և արտաքին գործերի կապը։ Հիսուսի արտաբերած խոսքը ընդգծում է, որ մարդու գործերը ուղղակիորեն արտահայտում են նրա սրտի վիճակը։ Հիսուսն այս խոսքերն ասում է փարիսեցիներին որոնք մեղադրում էին Նրան, սակայն իրենց սեփական կյանքը հակասում էր Աստծու ճշմարտությանը։ Այս օրինակով Հիսուսը ցույց է տալիս, որ իրական հավատքն ու ներքին բարիությունը անխուսափելիորեն արտահայտվում են բարի գործերով իսկ չար սիրտը ծնունդ է տալիս չար արարքների։ Այս խոսքը նաև կոչ է ինքնաքննության․ մարդ պետք է ուսումնասիրի իր «պտուղները»՝ իր գործողությունները և կյանքը, հասկանալու իր սրտի վիճակը։ Եթե պտուղները բարի չեն ուրեմն պետք է փոխվի ծառի էությունը՝ մարդու ներքին կյանքը ինչը հնարավոր է միայն Աստծու շնորհով։ Ամփոփելով՝ Հիսուսն ընդգծում է, որ մարդու ներքին բնույթը ճանաչելի է իր գործերով և միայն իսկական բարի սիրտը կարող է իրական բարի պտուղ տալ։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ