Մատթեոս 25:45
Այդժամ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք”:
Այս խոսքը եզրափակում է Հիսուս Քրիստոսի դատաստանի խոսքը անիրավների նկատմամբ։ Նա բացահայտում է նրանց մեղքի խոր արմատը: Անտարբերությունը մերձավորի հանդեպ նույնացվում է Իր հանդեպ անտարբերության հետ։ «Իմ այս փոքր եղբայրներից մեկին» ասելով՝ Հիսուսը նկատի ունի բոլոր խոնարհ, կարիքավոր և մոռացված մարդկանց, որոնց մեջ Նա ներկա է Իր ներքին ներկայությամբ։ Անիրավները չեն հասկացել, որ մերժելով նրանց՝ մերժել են հենց Քրիստոսին։ Այս խոսքը ցույց է տալիս, որ Աստծո առաջ մարդը չի կարող ասել, թե սիրում է Տիրոջը, բայց անտեսում է մերձավորին։ Քրիստոսն այստեղ բացահայտում է սիրո անբաժանելի օրենքը՝ ով չի ծառայում մերավորին, չի կարող ծառայել Նրան։ Այս դատավճիռը մի բան դարձնում է հստակ, որ անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն մարդկանց հանդեպ մեղք են, այլ՝ նաև անհնազանդություն են Աստծո հանդեպ ։