Մատթեոս 24:5
Որովհետև շատերն Իմ անունով կգան և կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն:
Հիսուսը բացատրում է Իր զգուշացման իմաստը՝ ասելով, որ մոլորությունը պիտի գա ոչ թե Աստծո անունից դուրս, այլ հենց Նրա անվան ներքո։ Շատերը կփորձեն ներկայանալ որպես Քրիստոս՝ խոստանալով փրկություն և լույս, սակայն կխաբեն նրանց, ովքեր չեն պահում հավատքի զգոնությունը։ Այս խոսքը վերաբերվում է ոչ միայն Հիսուսի ժամանակաշրջանի հաջորդող դարերին, այլ նաև բոլոր սերունդներին՝ որպես մշտական նախազգուշացում, որ կեղծ մարգարեները և կեղծ փրկիչները միշտ հանդես են գալիս ճշմարտության դիմակով։ Քրիստոսը հստակ ցույց է տալիս, որ արտաքին անունը և ձևական հավատքը չեն նշանակում իրական պատկանելություն Նրան։ Միայն կենդանի խոսքից ու ճշմարտությունից բխող հավատքն է, որ կարող է պահել մարդուն մոլորությունից։ Իրապես, այս խոսքը իրականացավ և պատմականորեն՝ առաջին դարերում, երբ շատերը իրենց ներկայացրին որպես Մեսիա և հոգևոր իմաստով՝ բոլոր ժամանակներում, երբ մարդիկ փորձում էին (են) իրենց դարձնել ճշմարտության միակ աղբյուրը։