Մատթեոս 20:15

Մի՞թե ես իշխանություն չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախաձնում ես, որ ես բարի եմ”։

Այս խոսքում Տերն ավարտում է իր պատասխանը՝ բացահայտելով աստվածային արդարության և մարդու ներքին վիճակի հակադրությունը։ Նա հիշեցնում է իր բացարձակ իշխանությունը՝ որպես տանուտեր, ով կարող է տնօրինել սեփական ունեցվածքը ըստ իր կամքի։ Սա նշանակում է, որ Աստծո շնորհը Նրա սեփականությունն է և ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու կամ թելադրելու, թե ում պետք է տրվի այն։ Հետագա խոսքը՝ « թե՞ գուցե նախանձում ես, որ ես բարի եմ», շեշտում է խնդրի էթիկական կողմը։ Այստեղ նախանձը խորհրդանշում է սիրտը, որը չի կարողանում ուրախանալ ուրիշի ստացած օրհնությամբ։ Այսինքն խնդիրը Տիրոջ արդարության մեջ չէ, այլ՝ մարդու սրտի վիճակի։ Այն, ով իր ուշադրությունը հառում է ուրիշի շնորհքին, կորցնում է ուրախությունը իր ստացած պարգևի հանդեպ։ Այս խոսքը բացահայտում է, որ Աստծո արքայությունում ոչ ոք իրավունք չունի գանգատվելու Նրա բարությունից, որովհետև Աստված տալիս է ոչ թե ըստ մարդկանց կողմից սահմանված արժանավորության, այլ՝ ըստ Իր կամքի և ողորմության։ Իսկ թե այդ ողորմությունն ինչ արդարության արմատներ ու խորություններ ունի, դա այլևս մարդու հոգը չէ. դա Աստծո գործն է, ում պետք է անվերապահորեն վստահենք և սիրենք։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ