Մատթեոս 20:12

“Այս վերջինները միայն մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց մեզ հետ հավասար արեցիր, մինչդեռ մենք կրեցինք օրվա ծանրությունն ու տապը”։

Այս խոսքում բացահայտվում է առաջին կանչված մշակների դժգոհությունը, որը ծնվում է ոչ թե իրական անարդարությունից, այլ համեմատական մտածողությունից։ Նրանց տրտունջի մեջ ներքին մեղադրանք կա տիրոջը, որ նա արդարությունը չի պահել և որ իրենք ավելի մեծ զոհաբերություն են արել աշխատելով ամբողջ շոգ օրը քաշելով ողջ ծանրությունը ։ Սակայն իրականում Տերը չէր խոստացել ավելին, քան մեկ դահեկան և նրանք ստացան խոստացվածը։ Սա նկարագրում է այն վերաբերմունքը, երբ մարդը ծառայության մեջ սկսում է իր աչքով դատել ուրիշների արժանիքները՝ մոռանալով, որ Աստծո պարգևը շնորհք է, ոչ փոխհատուցում։ Նրանց խոսքը նաև հպարտության խոսք է. նրանք չեն ուրախանում, որ Տերը բարություն է արել մյուսներին, այլ տրտնջում են, որ այդ բարությամբ ուրիշների վաստակը իրենց վաստակի հետ է հավասարեցվել։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ