Մատթեոս 15:28
Այդ ժամանակ Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատքը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նրա աղջիկը բժշկվեց հենց այդ պահին։
Հիսուսը տեսնելով կնոջ համառությունը, խոնարհությունը և անվերապահ հավատքը, բարձրաձայն հիանում է նրա հավատքով։ Նա ոչ միայն ընդունում է նրան, այլև գովաբանում է բոլորի առաջ։ «Մեծ է քո հավատքը» արտահայտությունը հազվադեպ է հանդիպում Ավետարանում։ Հիսուսը նույն կերպ է ասում նաև հռոմեացի հարյուրապետին (Մատթ. 8:10), ինչից հետևում է, որ այս կինն էլ է դրսևորում վստահություն Աստծո զորությանը՝ առանց նախապայմանների։ Նա ոչ թե հրեա մարգարեի մոտ է եկել, այլ՝ Աստծո որդու և հավատացել է, որ իր՝ հեթանոս կնոջ համար էլ կա տեղ Աստծո ողորմության մեջ։ Եվ նա ստանում է պատասխանը անմիջապես․ Այս պատմությունը վկայում է, որ Աստծո ողորմությունը հասանելի է յուրաքանչյուրին, երբ նրանց սիրտը խոնարհ է, հավատքը՝ ամուր, խնդրանքը՝ արդար։