Մատթեոս 15:27
Նա էլ ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներով»։
Քանանացի կնոջ այս պատասխանը խոսուն է իր խոնարհությամբ, հավատքով և իմաստությամբ։ Նա չվիրավորվեց, չառարկեց Հիսուսի խոսքին, այլ ընդունեց իր՝ հեթանոսի «շան» կարգավիճակը և դրանով հանդերձ իր հավատքի վրա հիմնվելով խնդրեց գթություն, թեկուզ՝ «փշրանքի չափով»։ Նա ընդունում է, որ Իսրայելի ժողովուրդն առաջնային է Աստծո ծրագրում, սակայն նաև հավատում է, որ Աստծո ողորմությունն այնքան մեծ է, որ մի փշրանքն իսկ բավական է իր աղջկա բուժման համար։ Այս խոսքը ինչպես կտեսնենք հաջորդիվ, դառնում է հավատքի, խոնարհության և զորավոր իմաստության բացարձակ օրինակ։ Նրա հավատքն իրական վստահություն էր Հիսուսի բնույթին՝ Նրա ողորմածությանը, նույնիսկ երբ Հիսուսը լռում էր կամ առաջին հայացքից «մերժում»։