Մատթեոս 13:38

Եվ արտն աշխարհն է, բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներ են. Եվ որոմները չարի որդիներն են։

Այս հատվածում Հիսուսը բացատրում է, որ արտը խորհրդանշում է ողջ աշխարհը։ Սա նշանակում է, որ առակի իմաստը չի սահմանաակվում մի տարածաշրջանի կամ ժողովրդի վրա, այլ վերաբերվում է բոլոր մարդկանց այսինքն ամբողջ մարդկությունն է գտնվում այդ «արտում», որտեղ տեղի է ունենում սերմնացանը։ Բարի սերմերը, ըստ Հիսուսի բացատրության, այն մարդիկ են, ովքեր հավատացել են Աստծուն և ճշմարիտ հավատացյալներ են, որոնց կյանքի նպատակը Աստծուն հաճեցնելն է։ Իսկ որոմները՝ վատ սերմերը, խորհրդանշում են մարդկանց, ովքեր չեն ենթարկվում Աստծուն, ապրում են իրենց կամքով և իրենց վարքով ծառայում են չարին։ Թեև նրանք արտաքինից կարող են նման լինել բարի սերմերին, իրականում նրանք չեն պատկանում Աստծո արքայությանը։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ